Mel Decor

Ողջույն և բարի գալուստ մեր կայք

«MEL DECOR» ընկերությունը բնակարաններում և առանձնատներում, ինչպես նաև հասարակական տարածքներում ներքին հարդարման նորագույն և ժամանակակից լուծումներ առաջարկող ընկերություն է։

Ովքե՞ր ենք մենք

Մեր պրոֆեսիոնալ թիմն իրականացնում է նախադեպը չունեցող ճարտարապետական տեքստիլով պատերի մոնտաժման աշխատանքներ։ Այն նորամուծություն է հայաստանյան շուկայում, որը հնարավորություն է ընձեռում իրականություն դարձնել ամենաքմահաճ դիզայներական լուծումները։

Ի՞նչ ենք առաջարկում

Պատերի ծածկույթն իրենից ներկայացնում է հատուկ մշակված ճարտարապետական տեքստիլ, որն ունի պատերին հատուկ տարաբնույթ դիզայն և տեքստուրա։ Առաջարկում ենք գույնի և տեքստուրայի ավելի քան հարյուր տեսակ։

Տեխնոլոգիա

Ինչպե՞ս է այն մոնտաժվում

Գոյություն ունեցող պատերի եզրերին, առանց դրանց մակերևույթը հարթեցնելու, ամրացվում են անոդացված ալյումինից պատրաստված ուղղորդող պրոֆիլներ, իսկ պատի ամբողջ մակերևույթը պատվում է ձայնախլացուցիչ հատուկ թաղանթով։ Այնուհետև պատի ողջ երկայնքով ձգվում է ճարտարապետական տեքստիլը, ինչն անգամ թեքություն ունեցող պատը դարձնում է կատարյալ հարթ։ Արդյունքում՝ պատի հաստությունն ավելանում է ընդամենը 1.2 սանտիմետրով։

Առավելություններ

Ինչու ընտրել այս մեթոդը

Ստեղծում է կատարյալ հարթ մակերես նույնիսկ կորություն ունեցող պատերի վրա՝ առանց դրանք հարթեցնելու անհրաժեշտության։
Թույլ է տալիս հեշտությամբ մոնտաժել ցանկացած բարդության պատերի վրա։
Կեղտակորույս է և դիմացկուն է մեխանիկական վնասվածքների նկատմամբ։
Բարելավում է սենյակի ակուստիկան և նվազեցնում արձագանքը։
Տեխնոլոգիան մի քանի անգամ արագ է ավանդական վերանորոգման համեմատ։
Չի օգտագործվում ջուր, շաղախ կամ սոսինձ։
Հեշտությամբ հնարավոր է թարմացնել ինտերիերը՝ փոխելով գործվածքը։
Նախատեսված է երկարաժամկետ օգտագործման համար։

Պատերի մոնտաժման այս մեթոդը պահանջում է մինչև 3 անգամ ավելի քիչ ժամանակ, իսկ աշխատանքներն իրականացվում են կատարյալ մաքուր միջավայրում՝ առանց փոշու և տհաճ հոտերի։ Ավելին՝ աշխատանքները կարող են իրականացվել առանց բնակարանն ազատելու անհրաժեշտության։

Մեր մոտեցումը

Մեր գործունեության հիմքում ընկած է նորարարությանն ու տեխնոլոգիական առաջընթացին համահունչ շարժվելու գաղափարախոսությունը։ Յուրաքանչյուր հաճախորդի հետ աշխատելիս մենք անհրաժեշտ ենք համարում գտնել հենց նրա նախասիրություններին և կենսակերպին համապատասխանող լուծումներ։