Մեր մասին
Մեր պրոֆեսիոնալ թիմն իրականացնում է նախադեպը չունեցող
ճարտարապետական տեքստիլով պատերի մոնտաժման աշխատանքներ։
Այն նորամուծություն է հայաստանյան շուկայում, որը հնարավորություն
է ընձեռում իրականություն դարձնել ամենաքմահաճ դիզայներական լուծումները։
Ի՞նչ ենք առաջարկում
Պատերի ծածկույթն իրենից ներկայացնում է հատուկ մշակված
ճարտարապետական տեքստիլ՝ ձայնախլացուցիչ հատկությամբ, որն ունի տարաբնույթ
դիզայն և տեքստուրա։ Առաջարկում ենք գույնի և տեքստուրայի
ավելի քան հարյուր տեսակ։
Տեխնոլոգիա
Ինչպե՞ս է այն մոնտաժվում
Գոյություն ունեցող պատերի եզրերին, առանց դրանց մակերևույթը
հարթեցնելու, ամրացվում են անոդացված ալյումինից պատրաստված
ուղղորդող պրոֆիլներ, իսկ պատի ամբողջ մակերևույթը պատվում է
ձայնախլացուցիչ հատուկ թաղանթով։ Այնուհետև պատի ողջ երկայնքով
ձգվում է ճարտարապետական տեքստիլը, ինչն անգամ որոշակի թեքություն ունեցող
պատը դարձնում է կատարյալ հարթ։ Արդյունքում՝ պատի հաստությունն
ավելանում է ընդամենը 1.2 սանտիմետրով։
Առավելություններ
Ինչու՞ ընտրել այս մեթոդը
- Ստեղծում է կատարյալ հարթ մակերես նույնիսկ կորություն ունեցող պատերի վրա՝ առանց դրանք հարթեցնելու անհրաժեշտության։
- Թույլ է տալիս հեշտությամբ մոնտաժել ցանկացած բարդության պատերի վրա՝ խորշեր, թեքություններ, կամարներ և ինտեգրել լուսավորություն։
- Կեղտակորույս է և դիմացկուն է մեխանիկական վնասվածքների նկատմամբ։
- Բարելավում է սենյակի ակուստիկան և նվազեցնում արձագանքը։
- Տեխնոլոգիան մի քանի անգամ արագ է ավանդական վերանորոգման համեմատ։
- Չի օգտագործվում ջուր, շաղախ կամ սոսինձ։ Աշխատանքները շինարարական փոշի չեն առաջացնում։
- Հեշտությամբ հնարավոր է թարմացնել ինտերիերը՝ փոխելով գործվածքը։
- Նախատեսված է երկարաժամկետ օգտագործման համար։ Ի տարբերություն ավանդական վերանորոգման՝ մակերևույթի վրա ճաքեր չեն առաջանում։
Պատերի մոնտաժման այս մեթոդը պահանջում է մինչև 3 անգամ
ավելի քիչ ժամանակ, իսկ աշխատանքներն իրականացվում են որակավորված մասնագետների կողմից,
կատարյալ մաքուր միջավայրում՝ առանց փոշու և տհաճ հոտերի առկայության։
Ավելին՝ աշխատանքները կարող են իրականացվել առանց բնակարանն
ազատելու անհրաժեշտության։
Մեր մոտեցումը
Մեր գործունեության հիմքում ընկած է նորարարությանն ու
տեխնոլոգիական առաջընթացին համահունչ շարժվելու և հաճախորդակենտրոն մոտեցում ցուցաբերելու գաղափարախոսությունը։
Յուրաքանչյուր հաճախորդի հետ աշխատելիս՝ մենք անհրաժեշտ ենք
համարում գտնել հենց նրա նախասիրություններին և կենսակերպին
համապատասխանող լուծումներ՝ հաշվի առնելով նաև վերջիններիս դիզայներական գաղափարները։